17:46  ,  25 նոյեմբերի, 2021

«Բարսելոնան» 5 տարվա պայմանագիր կկնքի Գավիի հետ

«Բարսելոնան» զգալի առաջընթաց է ունեցել թիմի 17-ամյա կիսապաշտպան Գավիի հետ նոր պայմանագրի վերաբերյալ ընթացող բանակցություններում, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։ Կատալոնական ակումբը մտադիր է 5 տարվա պայմանագիր կնքել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ՝ հրաժարագինը սահմանելով 1 միլիարդ եվրո։ Գործող պայմանագրով նրա հրաժարագինը 50 միլիոն եվրո է։

Գավին առաջարկներ ունի անգլիական 3 ակումբներից, սակայն ցանկանում է հանդես գալ կատալոնական ակումբում։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Գավին մասնակցել է 11 հանդիպման, Չեմպիոնների լիգայում՝ 5 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English