16:15  ,  25 նոյեմբերի, 2021

ՊՍԺ-ն բանակցել է Զինեդին Զիդանի հետ

Ֆրանսիական ՊՍԺ-ն նոյեմբերի 25-ին բանակցել է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։

Կողմերը քննարկել են հունիսին փարիզյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում Զիդանի նշանակման հարցը։

Սպասվում է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո ՊՍԺ-ին հրաժեշտ կտա արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին, որին հրավիրելու մտադրություն ունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ֆրանսիայի առաջնության 14 տուրից հետո ՊՍԺ-ն 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English