13:15  ,  25 նոյեմբերի, 2021

Ռիո Ֆերդինանդը Էրլինգ Հոլանդին հորդորել է տեղափոխվել «Լիվերպուլ»

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, հեռուստամեկնաբան Ռիո Ֆերդինանդը Դորտմունդի «Բորուսիայի» եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդին հորդորել է կարիերան շարունակել «Լիվերպուլում»։

«Էրլինգ Հոլանդը կարող է լիարժեք իրացնել իր հնարավորությունները «Լիվերպուլում», որի փոխարեն լինեի՝ ես հենց հիմա կգնեի նորվեգացուն։ Եթե նա միանա Կլոպի գլխավորած թիմին, այնտեղ կձեւավորվի ավերիչ հարձակողական եռյակ։ Չեմ կարծում, որ Հոլանդը «Լիվերպուլում» հարմարվելու հետ կապված որեւէ խնդիր կունենա։

«Մանչեսթեր Սիթիում» շատ ավելի բարդ կլինի Հոլանդին։ Այնտեղ այլ համակարգ է։ Ջեք Գրիլիշը հրաշալի ֆուտբոլիստի կարգավիճակում միացավ Գվարդիոլայի թիմին, բայց դեռ հարմարվում է։ Քչերին է հաջողվում անմիջապես ընտելանալ «Մանչեսթեր Սիթիի» խաղին»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է BT Sport-ը։

Էրլինգ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Չելսին», Մադրիդի «Ռեալը», Փարիզի ՊՍԺ-ն, կատալոնական «Բարսելոնան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English