11:09  ,  25 նոյեմբերի, 2021

ՀԻԿ - «Ալաշկերտ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» նոյեմբերի 25-ին Հելսինկիում կհյուրընկալվի Ֆինլանդիայի ՀԻԿ-ին։

Բուքմեյքերները կանխատեսում են դաշտի տերերի հաղթանակը՝ 1․45 գործակից։ «Ալաշկերտի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 7․00, ոչ ոքի արդյունքինը՝ 4․60 գործակցով։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։45-ին։

Թիմերի առաջին խաղում «Ալաշկերտը» Երեւանում պարտվել է 2։4 հաշվով։

Երկու թիմերն էլ արդեն զրկվել են փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր 

խումբ

ՀԻԿ (Ֆինլանդիա) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 21։45 (Երեւանի ժամանակ)

«Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) - ԼԱՍԿ (Ավստրիա)՝ 00։00

Մրցաշարային դրություն․ «Մաքաբի»՝ 10 միավոր, ԼԱՍԿ՝ 10, ՀԻԿ՝ 3, «Ալաշկերտ»՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով