10:38  ,  25 նոյեմբերի, 2021

NBA․ Քեւին Դյուրանտը գերազանցել է լեգենդար Ալեն Այվերսոնին

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Բրուքլին Նեթսը» 123։104 հաշվով առավելության է հասել է «Բոստոն Սելթիքսի» նկատմամբ։

«Բրուքլին Նեթսի» առաջատար Քեւին Դյուրանտը վաստակել է 21 միավոր, իսկ կարեիրայի ընթացքում վաստակած միավորների քանակը հասցրել է 24 381-ի, ինչը թույլ է տվել նրան NBA-ի բոլոր ժամանակների ամենարդյունավետ խաղացողների ցուցակում առաջ անցնել «Ֆիլադելֆիա Սիքսերսի» լեգենդար պաշտպան Ալեն Այվերսոնից եւ բարձրանալ 25-րդ տեղ։

Դյուրանտի հաջորդ նպատակը կլինի գերազանցել նաեւ կարիերան ավարտած Ռեյ Ալենին, որը 24 505 միավորով 24-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English