23:38  ,  24 նոյեմբերի, 2021

ՉԼ. «Ինտերի» եւ «Այաքսի» հաղթանակները (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում Ամստերդամի «Այաքսի» հյուրընկալվեց թուրքական «Բեշիկթաշին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Սեբաստիեն Ալերը։

C խմբում «Այաքսը» 5 հաղթանակ է տարել եւ դեռ նախորդ տուրում էր ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ «Բեշիկթաշը» 5-րդ պարտությունը կրեց։

D խմբում Միլանի «Ինտերն» ընդունեց Դոնեցկի «Շախտյորին» եւ 2։0 հաշվով առավելության հասավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի դուբլի շնորհիվ։

«Ինտերը» 10 միավորով առաջին տեղում է եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Շախտյորը» 1 միավորով վերջին տեղում է։

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

C խումբ

«Բեշիկթաշ» - «Այաքս»՝ 1։2 (տեսանյութ)

Ռաշիդ Գեզալ, 22, 11մ - Սեբաստիեն Ալեր, 54, 69

«Սպորտինգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 00։00 (Երեւանի ժամանակ)

D խումբ

«Ինտեր» - «Շախտյոր»՝ 2։0 (տեսանյութ)

Էդին Ջեկո, 61, 67

«Շերիֆ» - «Ռեալ Մադրիդ»՝ 00։00

A խումբ

«Մանչեսթեր Սիթի» - ՊՍԺ՝ 00։00

«Բրյուգե» - «ՌԲ Լայպցիգ»՝ 00։00

B խումբ

«Լիվերպուլ» - «Պորտու»՝ 00։00

«Աթլետիկո Մադրիդ» - «Միլան»՝ 00։00

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում