Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում «Սպարտակը» Մոսկվայում ընդունեց իտալական «Նապոլիին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։
Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ռուսաստանցի հարձակվող Ալեքսանդր Սոբոլեւը։
Ռուսական ակումբը 7 միավորով բարձրացավ С խմբի առաջին տեղ։ «Նապոլին» ունի նույնքան միավոր եւ երկրորդն է։
Եվրոպայի լիգա, 5-րդ տուր, С
«Սպարտակ» - «Նապոլի»՝ 2։1 (տեսանյութ)
Ալեքսանդր Սոբոլեւ, 3, 11մ, 28 - Էլիֆ Էլմաս, 64
Մրցաշարային դրություն․ «Սպարտակ»՝ 7 միավոր, «Նապոլի»՝ 7, «Լեգիա»՝ 6, «Լեսթեր Սիթի»՝ 5։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում