22:00  ,  24 նոյեմբերի, 2021

ԵԼ․ «Սպարտակը» պարտության մատնեց «Նապոլիին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում «Սպարտակը» Մոսկվայում ընդունեց իտալական «Նապոլիին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ռուսաստանցի հարձակվող Ալեքսանդր Սոբոլեւը։

Ռուսական ակումբը 7 միավորով բարձրացավ С խմբի առաջին տեղ։ «Նապոլին» ունի նույնքան միավոր եւ երկրորդն է։

Եվրոպայի լիգա, 5-րդ տուր, С

«Սպարտակ» - «Նապոլի»՝ 2։1 (տեսանյութ)

Ալեքսանդր Սոբոլեւ, 3, 11մ, 28 - Էլիֆ Էլմաս, 64

Մրցաշարային դրություն․ «Սպարտակ»՝ 7 միավոր, «Նապոլի»՝ 7, «Լեգիա»՝ 6, «Լեսթեր Սիթի»՝ 5։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում