17:38  ,  24 նոյեմբերի, 2021

«Յուվենտուսը» 50 միլիոն եվրո կառաջարկի Դուշան Վլահովիչի համար

Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է իտալական «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի ծառայություններով։ Հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ «Յուվենտուսը» 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կառաջարկի 50 միլիոն եվրո, հաղորդում է gazetta.it-ը։ Նշվում է, որ Դուշան Վլահովիչը ցանկանում է կարիերան շարունակել թուրինյան ակումբում։

Ընթացիկ մրցաշրջանում Դուշան Վլահովիչը «Ֆիորենտինայի» հետ մասնակցել է 14 հանդիպման, խփել 12 գոլ։

Իտալիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 37 հանդիպման, խփել 21 գոլ, ճանաչվել լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Վլահովիչը 2018-ին «Ֆիորենտինա» է տեղափոխվել սերբական «Պարտիզանից»։ Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս