Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Նորավանքն» ընդունեց «Արարարտ-Արմենիային» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։
28-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց ռուսաստանցի պաշտպան Տեմուր Մուստաֆինը, 68-րդ րոպեին կրկնապատկեց ռուսաստանցի հարձակվող Սերգեյ Օռլովը։ 71-րդ րոպեին տարբերությունը կրճատեց հյուրերի նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։
«Նորավանքը» նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել «Ուրարտուն» ու «Վանը»։
Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Նորավանք» - «Արարատ-Արմենիա»՝ 2։1
Տեմուր Մուստաֆին, 28, Սերգեյ Օռլով, 68 - Յուսուֆ Օտուբանջո, 71
Նոյեմբերի 23
«Փյունիկ» - «Վան»՝ 1։1 (հիմնական ժամանակ՝ 0։0, 11մ՝ 2։4)
Ալեքսանդր Ստեպանով, 100, ինքնագոլ Ալեքսանդր Ստեպանով, 116
Նոյեմբերի 21
«Ուրարտու» - «Ալաշկերտ»՝ 2։0
Ջոնել Դեսիրե, 34, Հակոբ Հակոբյան, 78
Նոյեմբերի 25
«Արարատ» - «Նոա»՝ 18։00
Հաղթողը հայտնի է դառնում մեկ հանդիպման արդյունքում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում