23:44  ,  23 նոյեմբերի, 2021

ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ փլեյ-օֆֆ, «Բավարիայի» 5-րդ հաղթանակը (տեսանյութ)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։ Խմբային մրցաշարի նախավերջին տուրում մանչեսթերյան թիմը գլխավոր մարզիչի պաշտոնակատար Մայքլ Քերիկի ղեկավարությամբ հյուրընկալվեց իսպանական «Վիլյառեալին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։ Աչքի ընկան պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն։

F խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով առաջին տեղում է, «Վիլյառեալը» 7 միավորով երկրորդն է։

E խմբում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Կիեւում 2։1 հաշվով պարտության մատնեց «Դինամոյին»՝ տանելով 5-րդ հաղթանակը։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի ղեկավարած թիմը դեռ նախորդ տուրում էր ապահովել առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիրը։ «Դինամոն» 1 միավորով վերջինն է։

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

E խումբ

«Դինամո Կիեւ» - «Բավարիա»՝ 1։2 (տեսանյութ)

Դենիս Գարմաշ, 70 - Ռոբերտ Լեւանդովսկի, 14, Քինգսլի Քոման, 42

«Բարսելոնա» - «Բենֆիկա»՝ 00։00 (Երեւանի ժամանակ)

F խումբ

«Վիլյառեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։2 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 78, Ջեյդոն Սանչո, 90

«Յանգ Բոյզ» - «Ատալանտա»՝ 00։00

G խումբ

«Սեւիլիա» - «Վոլֆսբուրգ»՝ 00։00

«Լիլ» - «ՌԲ Զալցբուրգ»՝ 00։00

H խումբ

«Չելսի» - «Յուվենտուս»՝ 00։00

«Մալմյո» - «Զենիթ»՝ 00։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում