21:01  ,  23 նոյեմբերի, 2021

Կարեն Ասլանյանը՝ բանակայինների աշխարհի կրկնակի չեմպիոն

Հունահռոեմական ըմբշամարտի Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը հռչակվեց Թեհրանում ընթացող բանակայինների աշխարհի կրկնակի չեմպիոն, փոխանցում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցը ոսկե մեդալ է նվաճել 72 կգ քաշային կարգում:

Կարեն Ասլանյանը բանակայինների աշխարհի չեմպիոն էր դարձել նաեւ 2017 թվականին: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) դարձել է արծաթե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում