18:27  ,  23 նոյեմբերի, 2021

«Ալաշկերտը» ժամանել է Ֆինլանդիա

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» ժամանել է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկի։

Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում երեւանյան թիմը կհյուրընկալվի ՀԻԿ-ին։

Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։45-ին։

Թիմերի առաջին խաղում «Ալաշկերտը» Երեւանում պարտվել է 2։4 հաշվով։

4 տուրից հետո ՀԻԿ-ը 3 միավորով երրորդն է A խմբում եւ կորցրել է 10 միավորով երկրորդ տեղում ընթացող ավստրիական ԼԱՍԿ-ին հասնելու եւ 1/16 եզրափակիչի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։ «Ալաշկերտը» 4 պարտություն է կրել եւ վերջինն է խմբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով