20:49  ,  22 նոյեմբերի, 2021

Բանակայինների ԱԱ. Արման Անդրեասյանը՝ ոսկե մեդալակիր

Թեհրանում անցկացվող ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում, ազատ ոճի ըմբիշների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Հայաստանի հավաքականի անդամ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը դարձել է արծաթե մեդալակիր։

57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 74 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը և 61 կգ քաշային Հարություն Մանուկյանը նվաճել են բրոնզե մեդալներ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում