11:41  ,  22 նոյեմբերի, 2021

Լեբրոն Ջեյմսը հեռացվել է մրցակցի աչքին հարվածելու համար․ բախում NBA-ի խաղում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը «Լոս Անջելես Լեյքերսը» 121։116 հաշվով հաղթել է «Դետրոյթին»։

Երրորդ քառորդի ավարտից 9 րոպե առաջ «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը տուգանային նետումն իրացնելուց հետո արմունկով դիտավորյալ հարվածել է մրցակցի կենտորնական Այզեյա Ստյուարտի աչքին եւ հեռացվել։

Տուժած խաղացողը փորձել է հարձակվել Ջեյմսի վրա։  Անվտանգության աշխատակիցների միջամտության շնորհիվ Ստյուարտը հեռացվել է հանդերձարան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում