23:35  ,  21 նոյեմբերի, 2021

Օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Զվերեւը նվաճեց ATP Finals-ի գավաթը

Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը նվաճեց Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության հաղթողի կոչումը։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնը եզրափակիչում մրցեց աշխարհի երկրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ եւ առավելության հասավ 6։4, 6։4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ, 15 րոպե։

Այս մրցաշարի խմբային փուլում Մեդվեդեւը հաղթել էր Զվերեւին՝  6:3, 6:7 (3:7), 7:6 (8:6)։

Զվերեւը երկրորդ անգամ է նվաճում ATP Finals-ի գավաթը։ Առաջին անգամ նա հաղթող էր դարձել 2018-ին՝ եզրափակիչում հաղթելով աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին։ Այս տարվա մրցաշարի կիսաեզրափակիչում Զվերեւը Ջոկովիչին պարտութան էր մատնել 6:7 (4:7), 6:4, 3:6 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով