23:01  ,  21 նոյեմբերի, 2021

«Ինտերն» ուժեղ էր «Նապոլիից», որն առաջին պարտությունը կրեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց առաջատար «Նապոլիի» հետ։ Հյուրերը կրեցին առաջին պարտությունն ընթացիկ մրցաշրջանում։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 3։2 հաշվով։

Առաջին հաջողության հասավ «Նապոլին»։ 17-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին։ Այնուհետեւ չեմպիոնները 3 գոլ խփեցին։ Աչքի ընկան թուրք կիսապաշտպան Հական Չալհանօգլուն, խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը եւ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Վերջնամասում բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը կրճատեց տարբերությունը, սակայն իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը չկարողացավ խուսափել պարտությունից։

«Նապոլին» 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող «Միլանը»։ «Ինտերը» 28 միավորով երրորդն է։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Ինտեր» - «Նապոլի»՝ 3։2 (տեսանյութ)

Հական Չալհանօգլու, 25, 11մ, Իվան Պերիշիչ, 44, Լաուտարո Մարտինես, 61 - Պյոտր Զելինսկի, 17, Դրիս Մերտենս, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում