Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնում ընդունեց «Լիդս Յունայթեդին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։
Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին դանիացի կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբերգի եւ իսպանացի պաշտպան Սերխիո Ռեգիլոնի գոլերը։
«Տոտենհեմը» 19 միավորով բարձրացավ 7-րդ տեղ, «Լիդսը» 17-րդն է՝ 11 միավոր։
Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր
«Տոտենհեմ» - «Լիդս Յունայթեդ»՝ 2։1 (տեսանյութ)
Պյեր-Էմիլ Հոյբերգ, 58, Սերխիո Ռեգիլոն, 69 - Դենիել Ջեյմս, 44
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում