21:05  ,  21 նոյեմբերի, 2021

Մադրիդի «Ռեալի» վստահ հաղթանակը՝ 4։1 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Գրանադային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն, իսպանացի պաշտպան Նաչոն, բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը եւ ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդին։

«Ռեալը» 13 խաղից հետո 30 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2-ական միավոր առաջ է հաջորդ երկու տեղերում գտնվող «Սեւիլիայից» եւ «Ռեալ Սոսյեդադից»։ «Գրանադան» 18-րդն է՝ 11 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Գրանադա» - «Ռեալ»՝ 1։4 (տեսանյութ)

Լուիս Սուարես, 34 - Մարկո Ասենսիո, 19, Նաչո, 25, Վինիսիուս Ժունիուր, 56, Ֆերլան Մենդի, 76

Հեռացում՝ Մոնչի («Գրանադա»), 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս