19:52  ,  21 նոյեմբերի, 2021

«Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Էվերտոնին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Լիվերպուլի «Էվերտոնին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

44-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը, 55-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը։ 86-րդ րոպեին աչքի ընկավ պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան։

«Մանչեսթեր Սիթին» 26 միավորով երկրորդն է եւ 3 միավոր է հետ առաջատար «Չելսիից»։ «Էվերտոնը» 11-րդն է՝ 15 միավոր։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Էվերտոն»՝ 3։0 (տեսանյութ)

Ռահիմ Ստերլինգ, 44, Ռոդրիգո Էրնանդես, 55, Բեռնարդու Սիլվա, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում