18:53  ,  21 նոյեմբերի, 2021

«Կադիսը» պարտվեց՝ 0։4, Հարոյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Կադիսը» հյուրընկալվեց «Խետաֆեին» եւ պարտություն կրեց 0։4 հաշվով։

«Կադիսի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը 69-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։

«Կադիսը» 12 միավորով 16-րդն է, «Խետաֆեն» նախավերջինն է՝ 9 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Խետաֆե» - «Կադիս»՝ 4։0 (տեսանյութ)

Մատիաս Օլիվերա, 7, Խորխե Կուենկա, 60, Էնես Ունալ, 81, Խայմե Մատա, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում