02:01  ,  21 նոյեմբերի, 2021

Չավին հաղթանակով սկսեց մարզչական կարիերան «Բարսելոնայում» (տեսանյութ)

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Չավին մարզչական կարիերան կատալոնական ակումբում սկսեց հաղթանակով։

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում տեղի ունեցավ կատալոնական դերբին «Բարսելոնայի» եւ «Էսպանյոլի» մասնակցությամբ։

«Կամպ Նոու» ստադիոնում տեղի ունեցած խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ «Բարսելոնան» 48-րդ րոպեին հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայի արդյունավետ իրացրած 11 մետրանոցի շնորհիվ։

«Բարսելոնան» 20 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, «Էսպանյոլը» 11-րդն է՝ 17 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բարսելոնա» - «Էսպանյոլ»՝ 1։0 (տեսանյութ)

Մեմֆիս Դեպայ, 48, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում