01:46  ,  21 նոյեմբերի, 2021

Իբրահիոմվիչը 2 գոլ խփեց, բայց «Միլանը» պարտվեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Ֆիորենտինան» ընդունեց «Միլանին» եւ առավելության հասավ 4։2 հաշվով։

Առաջին խաղակեսում դաշտի տերերը երկու գոլ խփեցին։ Աչքի ընկան կիսապաշտպան Ժոզեֆ Ալֆրեդ Դունկանը (Գանա) եւ իտալացի կիսապաշտպան Ռիկարդո Սապոնարան։

Երկրորդ խաղակեսում «Միլանից» դուբլի հեղինակ դարձավ 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, «Ֆիրոնետինայից»՝ 21-ամյա սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։ Ավելացված ժամանակի 6-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Ֆիորենտինայի» իտալացի պաշտպան Լորենցո Վենտուսին։

«Միլանը» 32 միավորով երկրորդն է, «Ֆիորենտինան» բարձրացավ 6-րդ տեղ՝ 21 միավոր։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Միլան»՝ 4։3 (տեսանյութ)

Ժոզեֆ Ալֆրեդ Դունկան, 15, Ռիկարդո Սապոնարա, 45+1, Դուշան Վլահովիչ, 60, 85 -  Զլատան Իբրահիմովիչ, 62, 67, Լորենցո Վենտուտի, 90+6, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով