Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Լիվերպուլը» տանը խաղաց Լոնդոնի «Արսենալի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։
«Լիվերպուլը» 25 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր առաջ է երրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Արսենալը» 20 միավորով 5-րդն է։ Առաջատար «Չելսին» ունի 29 միավոր։
Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր
«Լիվերպուլ» - «Արսենալ»՝ 4։0 (տեսանյութ)
Սադիո Մանե, 39, Դիոգու Ժոտա, 52, Մոհամեդ Սալահ, 73, Տակումի Մինամինո, 77
Composure level:
— Liverpool FC (@LFC) November 20, 2021
@DiogoJota18 pic.twitter.com/rCYjAhwDNs
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում