22:59  ,  20 նոյեմբերի, 2021

«Յուվենտուսը» հաղթեց «Լացիոյին» Բոնուչիի դուբլի շնորհիվ (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» Հռոմում մրցեց «Լացիոյի» հետ։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին, որը երկու գոլն էլ խփեց 11 մետրանոցից։

«Յուվենտուսը» 21 միավորով հավասարվեց 5-րդ տեղում ընթացող «Լացիոյին» եւ 6-րդն է։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Լացիո» - «Յուվենտուս»՝ 0։2 (տեսանյութ)

Լեոնարդո Բոնուչի, 23, 11մ, 83, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս