21:58  ,  20 նոյեմբերի, 2021

Մբապեի եւ Մեսիի գոլերը հաղթանակ բերեցին ՊՍԺ-ին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրում ՊՍԺ-ն ընդունեց «Նանտին» եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին աչքի ընկավ փարիզյան թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

65-րդ կարմիր քարտ ստացավ դաշտի տերերի կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը: Բրազիլացի հարձակվող Նեյմարի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ իսպանացի դարպասապահ Սերխիո Ռիկոն։

76-րդ րոպեին հյուրերից հավասարությունը վերականգնեց ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին։

ՊՍԺ-ն առաջ անցավ հաշվի մեջ 81-րդ րոպեին հյուրերի ֆրանսիացի պաշտպան Դենիս Ապիայի ինքնագոլի շնորհիվ։ Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին էլ 87-րդ րոպեին խփեց իր առաջին գոլը Ֆրանսիայի առաջնությունում։

ՊՍԺ-ն 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 13 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Լանսից»։ «Նանտը» 11-րդն է՝ 18 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 14-րդ տուր

ՊՍԺ - Նանտ՝ 3։1 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 2, Դենիս Ապիա, 81, ինքնագոլ, Լիոնել Մեսի, 87 - Ռանդալ Կոլո Մուանի, 76

Հեռացում՝ Կեյլոր Նավաս (ՊՍԺ), 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում