21:24  ,  20 նոյեմբերի, 2021

Ռակիտիչի գոլը փրկեց պարտությունից «Սեւիլիային», որը բարձրացավ առաջին տեղ

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Սեւիլիան» սեփական խաղադաշտում մրցեց «Ալավեսի» հետ։ Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով։

«Սեւիլիային» պարտությունից փրկեց ավելացված ժամանակում խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի խփած գոլը՝ 2։2։

«Սեւիլիան» 28 միավորով բարձրացավ առաջին տեղ։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող «Ռեալ Սոսյեդադը»։ «Ալավեսը» 14-րդն է՝ 14 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Սեւիլիա» - «Ալավես»՝ 2։2 (տեսանյութ)

Լուկաս Օկամպոս, 38, Իվան Ռակիտիչ, 90+2 - Վիկտոր Լագուարդիա, 5, Խոսելու, 45+7, 11մ

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում