Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Շտուտգարտին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։
«Բորուսիան» 27 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Բավարիայից»։
«Հոֆենհայմը» տանը մրցեց «ՌԲ Լայպցիգի» հետ եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին։
«Հոֆենհայմը» 17 միավորով 8-րդն է, «ՌԲ Լայպցիգն» ունի 18 միավոր եւ 6-րդն է։
Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր
«Հոֆենհայմ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 2։0 (տեսանյութ)
Դիադի Սամասեկու, 12, Մունաս Դաբուր, 68
«Բորուսիա Դորտմունդ» - «Շտուտգարտ»՝ 2։1 (տեսանյութ)
Դոնիել Մալեն, 56, Մարկո Ռոյս, 85 - Ռոբերտո Մասիմո, 63
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում