20:24  ,  20 նոյեմբերի, 2021

«Հոֆենհայմն» Ադամյանի հետ հաղթեց «ՌԲ Լայպցիգին», «Բորուսիան» ուժեղ էր «Շտուտգարտից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Շտուտգարտին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

«Բորուսիան» 27 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Բավարիայից»։

«Հոֆենհայմը» տանը մրցեց «ՌԲ Լայպցիգի» հետ եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին։

«Հոֆենհայմը» 17 միավորով 8-րդն է, «ՌԲ Լայպցիգն» ունի 18 միավոր եւ 6-րդն է։

Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Հոֆենհայմ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 2։0 (տեսանյութ)

Դիադի Սամասեկու, 12, Մունաս Դաբուր, 68

«Բորուսիա Դորտմունդ» - «Շտուտգարտ»՝ 2։1 (տեսանյութ)

Դոնիել Մալեն, 56, Մարկո Ռոյս, 85 - Ռոբերտո Մասիմո, 63

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով