19:08  ,  20 նոյեմբերի, 2021

ATP Finals. Դանիիլ Մեդվեդեւը եզրափակիչում է

Ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության եզրափակիչ։ Աշխարհի երկրորդ ռակետը մրցեց նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ եւ առավելության հասավ 6։4, 6։2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 19 րոպե։

Մեդվեդեւի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի եւ Գերմանիայի ներկայացուցիչ, օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Զվերեւի դիմակայության հաղթողը։

Մեդվեդեւը 9-րդ անընդմեջ հաղթանակը տարավ այս մրցաշարում եւ պաշտպանում է անցած տարի նվաճած տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում