01:25  ,  20 նոյեմբերի, 2021

«Բավարիայի» անսպասելի պարտությունը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 12-րդ տուրի մեկնարկային խաղում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Աուգսբուրգին»։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը պարտություն կրեց 1։2 հաշվով։

«Աուգսբուրգը» գոլերը խփեց 23-րդ եւ 35-րդ րոպեներին։ 38-րդ րոպեին հյուրերի լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին կրճատեց տարբերությունը, սակայն ավելին անել «Բավարիան» չկարողացավ։

Մյունխենյան թիմը 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Աուգսբուրգը» 15-րդն է՝ 12 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Աուգսբուրգ» - «Բավարիա»՝ 2։1 (տեսանյութ)

Մադս Պեդերսեն, 23, Անդրե Հան, 35 - Ռոբերտ Լեւանդովսկի, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ