00:56  ,  20 նոյեմբերի, 2021

Խաչանով․ Հայաստանում ընդունելությունը շատ ջերմ էր եւ անչափ հաճելի (ֆոտո)

Աշխարհի 29-րդ ռակետ, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնել է Հայաստանից։

«Իմ ուղեւորությունը Հայաստան ավարտվեց։ Ունեցանք շատ հետաքրքիր եւ հագեցած ծրագիր։ Ստացվեց անցնել գրեթե ամբողջ երկիրը եւ այցելել այնպիսի սրբազան վայրեր, ինչպիսին են Էջմիածինը, Զվարթնոցը, Սեւանավանքը, Հաղարծինը, Հաղպատը, Ախթալան, Նորավանքը եւ Տաթեւը։

Եղանք նաեւ Դիլիջանում, Գյումրիում, Լոռիում, Գորիսում եւ Երեւանում։ Շատ ուրախ եմ, որ վերջապես ժամանակ գտա եւ իրականացրեցի այս ուղեւորությունը։ Ընդունելությունը շատ ջերմ էր եւ անչափ հաճելի։ Շնորհակալություն, Հայաստան՝ հյուրընկալության համար։ Մինչեւ նոր հանդիպումներ։ Մի մոռացիր արմատներդ»,- գրել է Կարեն Խաչանովը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Հայաստանի թենիսի ֆեդերացիայի եւ թենիսի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի նախաձեռնությամբ Կարեն Խաչանովը Երեւանի «In Court» թենիսի ակումբում հանդիպում ունեցավ հայ թենիսիստների հետ, նաեւ մեկ ժամ վարպետության դաս անցկացրեց պատանի թենիսիտների եւ Հայաստանի հավաքականի անդամների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English