20:50  ,  19 նոյեմբերի, 2021

ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը նահանջել է

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նահանջել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում։

Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 92-րդ տեղում է։ Նախորդ երկու ամիսներին Հայաստանը 89-րդ տեղում  էր։

Առաջին տասնյակում են Բելգիան, Բրազիլիան, Ֆրանսիան, Անգլիան, Արգենտինան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Դանիան ու Նիդերլանդները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում