17:55  ,  19 նոյեմբերի, 2021

«Արարատ-Արմենիայի» եւ «Փյունիկի» հաղթանակները

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում առաջատար «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց փոխչեմպիոն «Նոային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

«Փյունիկը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց Չարենցավանի «Վանի» հետ եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

«Արարատ-Արմենիան» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Փյունիկը» 7 միավոր հետ է եւ երկրորդ տեղում է։ «Նոան» 13 խաղից հետո 18 միավորով 5-րդն է, «Վանը» նախավերջինն է՝ 9 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր

«Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 0։1

Մաիլսոն Լիմա, 68

«Վան» - «Փյունիկ»՝ 0։2

Հյուգո Ֆիրմինո, 6, Խոսե Կարաբայո, 32

Չիրացրած 11մ՝ Հյուգո Ֆիրմինո, 6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով