09:41  ,  19 նոյեմբերի, 2021

Դանիիլ Մեդվեդեւը 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ATP Finals-ում

Աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ATP Finals-ում՝ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնությունում։

Թուրինում անցկացվող մրցաշարի խմբային փուլի երրորդ տուրում ռուսաստանցի թենիսիստը մրցեց իտալացի Յանիկ Սիների հետ եւ առավելության հասան 6:0, 6:7 (5:7), 7:6 (10:8) հաշվով։ Մեդվեդեւը դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Անցած տարի Մեդվեդեւն ամփոփիչ առաջնությունում տարել էր 5 հաղթանակ, այդ թվում եզրափակիչում՝ ավստրիացի Դոմինիկ Տիմի նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով