Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացված գեղասահքի Tallinn Trophy 2021 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը մենասահքում գրավել է երրորդ տեղը։
Կարճ ծրագրում նա ցույց է տվել 9-րդ, ազատ ծրագրում՝ երկրորդ արդյունքը։
Հաղթող է դարձել էստոնացի Ալեքսանդր Սելեւկոն, որը երկու ծրագրում էլ գրավել է առաջին տեղը։
Հիշեցնենք, որ Սլավիկ Հայրապետյանը չի նվաճել փետրվարին անցկացվելիք Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում