19:14  ,  18 նոյեմբերի, 2021

ATP Finals. Զվերեւը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի Ջոկովիչի հետ

Թուրինում շարունակվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության խմբային փուլի երրորդ տուրում Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը մրցեց լեհ Հուբերտ Հուրկաչի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6։2, 6։4։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 3 րոպե։

Տոկիոյի Օլիմպիական չեմպիոնը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 7,2 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում