11:01  ,  18 նոյեմբերի, 2021

«Միլուոկին» հաղթեց «Լեյքերսին», Ադետոկունբոն հավաքեց 47 միավոր, օրվա արդյունքները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը «Միլուոկի Բաքսը» տանը մրցեց «Լոս Անջելես Լեյքերսի» հետ եւ առավելության հասավ 109:102 (30:32, 34:21, 21:30, 24:19) հաշվով։

47 միավոր վաստակեց «Միլուոկի» խաղացող Յանիս Ադետոկունբոն, որը դարձավ հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը։

«Դետրոյթ» - «Ինդիանա» 97:89

«Շարլոթ» - «Վաշինգտոն»՝ 97:87

«Ատլանտա» -«Բոստոն»՝ 110:99

«Մայամի» - «Նյու Օռլեան»՝ 113:98

«Նյու Յորք» - «Օռլանդո»՝ 98:104

«Մինեսոտա» - «Սաքրամենտո»՝ 107:97

«Օքլահոմա Սիթի» - «Հյուսթոն»՝ 101:89

«Պորտլենդ» - «Չիկագո»՝ 112:107

«Ֆինիքս» - «Դալաս»՝ 105:98

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում