22:46  ,  17 նոյեմբերի, 2021

Նարեկ Աբգարյանը կմենամարտի Մանչեսթերում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 18-ին Մանչեսթերում, հաղորդում է Punch Boxing Armenia-ն։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ շոուի ընթացքում Նարեկ Աբգարյանը կմենամարտի թեթևագույն քաշային կարգում ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ բրիտանացի Լի Մաքգրեգորի հետ:

24-ամյա բռնցքամարտիկն անպարտելի է անցկացրած 11 մենամարտում և տվյալ քաշային կարգում 9-րդն է աշխարհում:

Նարեկ Աբգարյանն այս մենամարտին նախապատրաստվում է ԱՄՆ-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում