21:50  ,  17 նոյեմբերի, 2021

Նովակ Ջոկովիչը՝ Էրլինգ Հոլանդի եւ Ռոջեր Ֆեդերերի մասին

Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի եւ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի մասին, որը հայտնել է հունվարին Ավստրալիայի բաց առաջնությանը չմասնակցելու մասին։

«Հոլանդն անհավանական է։ Որպես երկրպագու՝ տպավորված եմ նրա որակներից եւ արդյունավետությունից։ Նա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկն է։ Շատ եմ հավանում Էրլինգի աշխատունակությունն ու վստահությունը։

Ֆեդերերը շատ կարեւոր է մեր մարզաձեւի համար։ Ամբողջ աշխարհում մարդիկ ճանաչում եւ սիրում են նրա խաղը։ Հույս ունեմ, որ մենք դեռ կվայելենք նրա խաղը։ Նա մեծ ներդրում է ունեցել թենիսում»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Թուրինում անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնությունում Ջոկովիչը խմբային փուլում տարել է երկրորդ հաղթանակը եւ ապահովել է տեղը կիսաեզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ