13:50  ,  17 նոյեմբերի, 2021

Սերենա Ուիլյամս․ Ալեքսիս Օհանյանի հետ ամեն օրն առանձնահատուկ է (ֆոտո)

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն ու ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը նշում են ամուսնության չորրորդ տարեդարձը։

Այդ կապակցությամբ Սերենա Ուիլյամսը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել Ինստագրամում՝ գրառելով․ «Չորս տարի անցավ այն առանձնահատուկ օրվանից։ Մնացել են բազմաթիվ հաճելի հիշողություններ։ Զբոսնեք ինձ հետ հիշողության էջերում։ Ալեքսիսի հետ ամեն օրն առանձնահատուկ է։ Շնորհավորում եմ տարեդարձի առթիվ»։

Հիշեցնենք, որ այս տարվա Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում Սերենա Ուիլյամսը վնասվածք ստացավ եւ չկարողացավ շարունակել մրցախաղը։ Օգոստոսին նա հրաժարվեց ԱՄՆ-ի բաց առաջնությանը մասնակցելուց  եւ դեռ կորտ չի վերադարձել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English