10:44  ,  17 նոյեմբերի, 2021

WTA Finals․ Եզրափակիչի զույգը

Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում անցկացվող Կանանց թենիսի ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության տիտղոսը կվիճարկեն էստոնացի Անետ Կոնտավեյտը եւ իսպանացի Գարբինյե Մուգուրուսան։

Կիսաեզրափակիչում Կոնտավեյտը 2 ժամ եւ 4 րոպեում առավելության հասավ հույն Մարիա Սակարիի նկատմամբ՝ 6:1, 3:6, 6:3։ 

Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի իսպանացի Գարբինյե Մուգուրուսան, որն ավելի վաղ 6:3, 6:3 հաշվով պարտության էր մատնել իսանացի Պաուլա Բադոսային։ 

WTA Finals-ի մրցանակային հիմնադրամը 5 միլիոն դոլար է։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում