18:57  ,  16 նոյեմբերի, 2021

Սամփրաս․ Ջոկովիչն ուժեղագույն թենիսիստն է պատմության մեջ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 14-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի Փիթ Սամփրասը դրվատանքով է խոսել աշխարհի առաջին տակետ, սերբ Նովակ Ջոկովիչի մասին, որը 7-րդ տարին ավարտեց համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին տեղում՝ գերազանցելով Սամփրասի ռեկորդը (6 տարի առաջին ռակետի կարգավիճակում)։

«Ես վստահ եմ, որ տարվա առաջին ռակետի գավաթը նա ընկալում է որպես բոնուս «Մեծ սաղավարտի» բոլոր տիտղոսներին։ Կարծում եմ՝ տարիքի հետ նա ավելի շատ կգնահատի տարվա առաջին ռակետի գավաթները, քանի որ նա գերիշխել է երկու մեծագույն խաղացողներ Ռոջեր Ֆեդերերի եւ Ռաֆայել Նադալի հետ մրցակցությունում, նաեւ գերազանց է դիմակայում նոր սերնդին միաժամանակ։

Ջոկովիչի նվաճումները նախորդ 10 տարիներին, կայունությունն ու 7 տարի առաջին ռակետի դերում՝ այդ ամենը վկայում են, որ նա ուժեղագույն թենիսիստն է պատմության մեջ»,- Սամփրասի խոսքը մեջբերում է tennismajors.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում