16:51  ,  16 նոյեմբերի, 2021

Եվրո-2022 Մ-19. Հայաստանի հավաքականը հաղթեց Ջիբրալթարին եւ դուրս եկավ հաջորդ փուլ

Խորվաթիայի Լուցկո քաղաքում անցկացված ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության որակավորման 11-րդ խմբի մրցաշարում Հայաստանի թիմը երրորդ խաղում հանդիպեց  խմբի հետնապահ Ջիբրալթարի հետ։

Վարազդատ Ավետիսյանի գլխավորած թիմն առավելության հասավ 1։0 հաշվով։ 5-րդ րոպեին աչքի ընկավ Երեւանի «Արարատ-Արմենիայի» 18-ամյա պաշտպան Գոռ Առաքելյանը։

Հայաստանի հավաքականը 6 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ դուրս եկավ հաջորդ փուլ։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը 3։2 հաշվով հաղթել էր Շոտլանդիային, երկրորդ տուրում 0։2 հաշվով պարտվել է Խորվաթիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով