20:16  ,  15 նոյեմբերի, 2021

Գյունդոգանն ու Մխիթարյանը ողջունել են իրար եւ հաջողություն մաղթել (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու Գերմանիայի հավաքականի եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը ողջունել են իրար Ինստագրամում։

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականի նկատմամբ 4։1 հաշվով հաղթանակից հետո Գյունդոգանը գրել է, որ հաճելի էր դարձյալ տեսնել Մխիթարյանին։

Հայ ֆուտբոլիստն էլ ողջունել է նրան եւ հաջողություն մաղթել այս մրցաշրջանում։

Հայաստան - Գերմանիա խաղում Մխիթարյանը դարձել էր գոլի, Գյունդոգանը՝ դուբլի հեղինակ։

Թուրք եւ հայ ֆուտբոլիստները միասին երեք տարի (2013-2016) հանդես են եկել Դորտմունդի «Բորուսիայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում