23:50  ,  14 նոյեմբերի, 2021

Կապառոս․ Շնորհավորանքներ, շնորհավորանքներ եւ շնորհավորանքներ մեր մարզասերներին եւ ֆուտբոլիստներին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում Գերմանիայի հավաքականից կրած 1։4 հաշվով պարտությունից հետո ամփոփել է ընտրական փուլը։

«Բարդ հանդիպում էր եւ Մակեդոնիայից կրած պարտությունից հետո այն հոգեբանական վիճակում չէինք, սակայն թիմը կարողացավ հավաքվել։ Կարծում եմ՝ վերջնական հաշիվն այդքան էլ արդար չէ, կարող էինք այդքան գոլ բաց չթողնել։ Գերմանիան աշխարհի չեմպիոնի գլխավոր հավակնորդներից մեկն է։

Շնորհավորում եմ մեր ֆուտբոլիստներին եւ մեր երկրպագուներին, որովհետեւ այս ֆուտբոլիստների խումբը երկար ամիսների ընթացքում մեծ հույսեր էր ներշնչում երկրին եւ մինչեւ նախորդ խաղը Մակեդոնիայի հետ, մենք տեսական հնարավորություն ունեինք նվաճելու ուղեգիր։

Իրոք, շնորհավորանքներ, շնորհավորանքներ եւ շնորհավորանքներ մեր մարզասերներին եւ ֆուտբոլիստներին»,- նշեց Կապառոսը։

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, վերջին տուր

J խումբ

Հայաստան - Գերմանիա՝ 1։4 (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան, 59, 11մ - Կայ Հավերց, 15, Իլկայ Գյուդոգան, 45+4, 50, Յոնաս Հոֆման, 64

Հայաստան․ Ստանիսլավ Բուչնեւ, Դավիթ Տերտերյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Տարոն Ոսկանյան, Խորեն Բայրամյան (Լուկաս Սելարայան, 69), Սոլոմոն Ուդո (Արտակ Գրիգորյան, 84), Էդուարդ Սպերցյան, Ժիրայր Մարգարյան, Հենրիխ Մխիթարյան (Նարեկ Գրիգորյան, 76), Սարգիս Ադամյան (Նորբերտո Բալեկյան, 69)։

Հյուսիսային Մակեդոնիա - Իսլանդիա՝ 3։1

Էզգան Ալիոսկի, 7, Էլիֆ Էլմաս, 65, 87 - Յոուն Տորստենսոն 54

Հեռացում՝ Իսակ-Բերգման Յոհանեսոն (Իսլանդիա), 79, երկրորդ դեղին քարտ

Լիխտենշտեյն - Ռումինիա՝ 0։2

Դենիս Ման, 7, Նիկուսոր Բանկու, 87

Չիրացրած 11մ՝ Նիկոլաե Ստանչու (Ռումինիա), 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս