21:49  ,  14 նոյեմբերի, 2021

ԱԱ-2022․ Հայաստանի թիմը պարտվում է Գերմանիային առաջին խաղակեսից հետո (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջության ընտրական մրցաշարի J խմբի վերջին տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է խմբի հաղթող Գերմանիայի հավաքականին։

Առաջին խաղակեսից հետո 2։0 հաշվով հաղթում են հյուրերը։

15-րդ րոպեին Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Յոնաս Հոֆմանի փոխանցումից հետո աչքի ընկավ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը։

Ավելացված ժամանակում «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանը խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Ֆլորիան Նոյհաուսի նկատմամբ եւ VAR-ի կիրառումից հետո նշանակվեց 11 մետրանոց, որն արդյունավետ իրացրեց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը։

Ընդմիջում է։

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, վերջին տուր, առաջին խաղակես

J խումբ

Հայաստան - Գերմանիա՝ 0։2

Կայ Հավերց, 15, Իլկայ Գյուդոգան, 45+4

Հայաստան․ Ստանիսլավ Բուչնեւ, Դավիթ Տերտերյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Տարոն Ոսկանյան, Խորեն Բայրամյան, Սոլոմոն Ուդո, Էդուարդ Սպերցյան, Ժիրայր Մարգարյան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան։

Գերմանիա․ Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Մատիաս Գինտեր, Տիլո Կերեր, Ջոնաթան Տա, Ֆլորիան Նոյհաուս, Յոնաս Հոֆման, Լերոյ Սանե, Դավիդ Ռաում, Իլկայ Գյունդոգան, Կայ Հավերց, Թոմաս Մյուլեր։

Հյուսիսային Մակեդոնիա - Իսլանդիա՝ 1։0

Էզգան Ալիոսկի, 7

Լիխտենշտեյն - Ռումինիա՝ 0։1

Դենիս Ման, 7

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով