16:12  ,  14 նոյեմբերի, 2021

Կարեն Խաչանովի վարպետության դասը Երեւանում՝ ուղիղ (ֆոտո)

Աշխարհի 31-րդ ռակետ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Կարեն Խաչանովն այս օրերին Երեւանում է։ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի եւ հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ին Երեւանի «In Court» ակումբում Կարեն Խաչանով հանդիպում- մաստեր կլասս է անցկացնում հայ թենիսիտների հետ։ NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում։ Աշխարհահռչակ թենիսիստին հանդիպելու են եկել մեծ թվով պատանիներ, պրոֆեսիոնալ թենիսիտներ, թենիսի սիրահարներ։

Կարեն Աբգարի Խաչանով (ռուս.՝ Карен Абгарович Хачанов, մայիսի 21 -ին, 1996, Մոսկվա, Ռուսաստան), ռուսաստանցի հայ պրոֆեսիոնալ թենիսիստ, Ռուսաստանի սպորտի վարպետ, Տոկիո 2020-ի արծաթե մեդալակիր։ Կարեն Խաչանովը թենիս սկսել է խաղալ երեք տարեկանում՝ մանկապարտեզում։ Նրա հայրը՝ Աբգարը, եղել է բարձրակարգ վոլեյբոլիստ, իսկ ավելի ուշ զբաղվել է բժշկությամբ, մայրը՝ Նատալյան, նույնպես ուսումնասիրել է բժշկություն։ Կարենն ունի Մարգարիտա անունով քույր և Գեորգի անունով եղբայր։ Ամուսնացել է 2016թ. ապրիլին։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում