18:31  ,  13 նոյեմբերի, 2021

Խոակին Կապառոսի եւ Էդուարդ Սպերցյանի նախախաղային ասուլիսը՝ ուղիղ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը եւ թիմի խաղացող, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն աշխարհի առաջնության վերջին տուրի նախախաղային հեռավար ասուլիսում պատասխանում են լրագրողների հարցերին։

Հայաստանի հավաքականը նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Գերմանիայի հավաքականին։

Խաղը կմեկնարկի 21։00-ին։ Թիմերի առաջին խաղում 6։0 հաշվով հաղթել է Բունդեսթիմը։

Գերմանիան 24 միավորով ապահովել է առաջին տեղն ու եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը։ Հայաստանի հավաքականը 12 միավորով չորրորդ տեղում է եւ զրկվել է երկրորդ տեղ գրավելու եւ անցումային հանդիպումների մասնակցելու հնարավորությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով