17:01  ,  13 նոյեմբերի, 2021

Եվրո-2022 Մ-19․ Հայաստանի հավաքականը պարտվեց խորվաթներին

Խորվաթիայի Լուցկո քաղաքում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության որակավորման 11-րդ խմբի երկրորդ տուրում Հայաստանի թիմը մրցեց խմբի առաջատար Խորվաթիայի հետ։

Վարազդատ Ավետիսյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 0։2 հաշվով՝ գոլերը բաց թողնելով 17-րդ եւ 27-րդ րոպեներին։

Խորվաթիան 6 միավորով ապահովեց հաջորդ ընտրական փուլի ուղեգիրը։

Հայաստանի թիմը 3 միավորով երկրորդ տեղում է։ Նույնքան միավոր ունի նաեւ Շոտլանդիա, որը երկրորդ տուրում 3։0 պարտության մատնեց Ջիբրալթարի թիմին։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3։2 հաշվով կամային հաղթանակ էր տարել շոտլանդացիների նկատմամբ։

Մրցաշարի վերջին տուրում Հայաստանի թիմը նոյեմբերի 16-ին կմրցի Ջիբրալթարի հետ։ Առաջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս կգան հաջորդ ընտրական փուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում